Մեծ Սյունիք ընկերությունը հիմնադրվել է 1995թ-ին: 2001թ-ից Վայոց Ձոր մարզի Աղավնաձոր գյուղում կառուցելով գինու գործարան սկսել է զբաղվել գինու արտադրությամբ: Վայոց Ձոր մարզը համարվում է խաղողի աճեցման և մշակման ամենամեծ կենտրոններից մեկը Հայաստանում և հայտնի է իր Արենի սև խաղողի տեսակով:Ընկերությունն ունի Արենի խաղողի այգիների շուրջ 60.000մ2 տարածք, որը գտնվում է Աղավնաձոր գյուղում, ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա: Աճեցված խաղողն օգտագործվում է կարմիր չոր, կիսաչոր և կիսաքաղցր էլիտար գինիների պատրաստման համար:
Ընկերության Մասին
Արտադրության գործընթացում Մեծ Սյունիքն օգտագործում է ժամանակակից սարքավորումներ: Գինու արտադրության ավանդական եղանակների հետ մեկտեղ Մեծ Սյունիքն օգտագործում է նաև հատուկ տեխնոլոգիա, որի միջոցով կանխվում է գինու փչացումը:

Ընկերությունը վաստակել է բարձրորակ գինիներ արտադրողի համբավ և գրավել հայկական շուկայի սպառողների գնահատումը: Մեծ Սյունիքն արժանացել է բազմաթիվ պարգևների:

Քանի որ Մեծ Սյունիքի արտադրած գինիները համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին, ընկերությունն արտահանում է իր տեսականին Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպա և ԱՄՆ: Մեծ Սյունիքն պլանավորում է շուկայի ընդլայնում և նոր շուկաների ստեղծում Եվրոպաի երկրներում: